«Ապարանի նախկին քաղաքապետ, Ապարանի գնդի հրամանատար, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ սահմանամերձ շրջաններում հակառակորդի ներթափանցումները հաճախ սովորական առօրյա են, և ժողովուրդը կարողանում է օգնել զինվորականներին: «Այդ տարածքներում ապրողները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, սպաներ են, իրենց ընտանիքները իրենց նման զինծառայողներ են: Երեխեքը զենքի էլ են տիրապետում: Եթե ինֆորմացիա կա, որ դիվերսիա է եղել, ապա արագ օպերատիվ գործողություններ են ձեռնարկվում, ներգրավելով բոլոր ուժերը, նաև նրանց, ովքեր ռեզերվում են: Բնակիչները սովորաբար մասնակցում են այդ պրոցեսին և եթե տեղեկություն ունեն, որ ներթափանցել են, արագ գործողություններ են իրականացնում»»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել