Tert.am-ը գրում է.
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով մի քանի օր է` գտնվում է Արցախում, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությամբ պայմանավորված իրավիճակի շուրջ իր տպավորությունները, ինչպես նաև անդրադարձավ պատերազմի հավանականությանը, Հայոց բանակի պատրաստվածությանը և ադրբեջանական բանակի թերություններին: «Ի՞նչ է, Ալիևը հիմա՞ր է, որ այն փողերով, որով եկամուտ է ստանում, վճարի պատերազմի համար: Նրանք նավթի վրա են նստած»,–Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
-Գնացիք Արցախ, ականատես եղաք տիրող իրավիճակին: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները:
-Սկզբում իրավիճակը մի փոքր լարված էր, հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ: Արցախի ժողովուրդը կարծես սովորել է լարվածությունը հաղթահարել: Իրենք ժամանակին խուճապի մեջ ապրել են, գիտեն: Հիմա էլ ինձ հետ ուսանողների խումբ կա, և հիմա բոլորս տեսնում ենք, որ այդ փուլն անցել է, և հիմա իրավիճակը հանգիստ է: Իսկ, օրինակ, ինձ Երևանից զանգում և հարցնում են, թե այդտեղ ռումբեր են կրակում, ինչեր են կրակում: Երևանում հիմա ավելի անհանգստացած են, քան Արցախում:
-Կամավորներ բարձրացան դիրքեր։ Դուք, որպես ազատամարտի փորձառու գեներալ, ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:
-Այդ հարցում կան դրական և բացասական կողմեր: Ես էլ որպես այդ գործի մարդ, կարծում եմ, որ պետք է այդ տղաներին պատրաստենք. ճիշտ է, կռված տղաներ են, բայց նրանց մեջ կան մարդիկ, որոնք վաղուց զենք չեն վերցրել, կան նաև հատուկ ինչ-որ թերություններ, բայց դրանք ընդամենը 10 տոկոս են կազմում, մնացած 90 տոկոսով ամեն ինչ կարգին է: Հիմա սահմանին մեր երեխաները զենքով կանգնած են, և նրանց կողքին կանգնած փորձառու մարդիկ ավելի կոգևորեն նրանց: Բայց կարծում եմ, որ այսօր, վաղը նրանք կիջնեն դիրքերից:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



