41d3e9597d38452c9e37GalaTV.am-ը գրում է.

Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից առավել խիստ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, դատելով ամեն ինչից, ավտոմեքենաների շուկայում լուրջ խնդիրներ կառաջացնեն, սակայն յուրաքանչյուր պատասխան քայլ, ինչքան էլ պարադոքսալ թվա, շահավետ կլինի Renault-Nissan դաշինքի համար:

Renault-Nissan ֆրանս-ճապոնական դաշինքն այս պահին ամենաշատ միջոցներ ներդրել է Ռուսաստանում, և այսօր մի քանի տեղական գործընկերների հետ տնօրինում է ԱվտոՎազ-ի ակտիվների 74,1%-ը:

General Motors и Ford ընկերությունները նույնպես Ռուսաստանում ունեն նշանակալի արտադրական հզորություն և ծավալ, սակայն դրանցից ոչ մեկը չի արտահանում այդտեղ արտադրված ավտոմեքենաները:

IHS Automotive ընկերության տվյալներով՝ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն արդեն իսկ առաջին կիսամյակում սկսել են նվազել՝  7,6%-ով: Մեկ այլ զեկույցի համաձայն՝ պատրաստված PriceWaterhouseCoupers ընկերության կողմից, ասվում է այն մասին, որ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալների կրճատումը այս տարի կարող է կազմել 8-ից 12 տոկոս:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին: IHS Auto ընկերությունն ընդգծում է, որ դեռևս արտադրական ոլորտին ուղղակիորեն ազդեցություն չկա, թեև կրեդիտային կազմակերպությունների վրա ճնշումը հնարավոր է արդեն թողել է որոշակի ազդեցություն:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել