Ռուսաստանի ամենահայտնի ռեստորանատորի ազգանունը Նովիկով է: Այս մարդը Մոսկվայի և Ռուսաստանի տարբեր վայրերում անընդհատ բացում է ռեստորաններ ու սրճարաններ, որոնց հիմնական այցելուները տեղի «ոսկյա երիտասարդությունն» է: Նրա պրոյեկտները նաև առանձնանում են նրանով, որ վերջիններս ունեն շատ կարճ կյանք՝ 2-3 տարի: Փակվելուց որոշ ժամանակ անց նրանց անունները ոչ ոք չի հիշում՝ անհետանում են առանց որևէ հետք թողնելու:
Միևնույն ժամանակ աշխարհում կան ռեստորաններ ու սրճարաններ, որոնք գոյություն ունեն տասնամյակներ ու հարյուրամյակներ: Այնտեղ կա մնայուն ճաշակ, մթնոլորտ, պատմություն, ազգային դիմագիծ: Նրանց անունները գալիս են ժամանակներից և գնում են դեպի ժամանակները:
Հիմա նույնը պրոյեկտում եմ մեր լրատվական դաշտին (մասնավորապես էլեկտրոնային) ու հասկանում եմ, որ մեկին մեկ նույնն է: 
Կան մարդիկ, որ ստեղծում են լրատվության աղբյուրներ, որոնք ուղղված են փող ու լայքեր հավաքելու վրա՝ ամեն գնով: Ապատեղեկատվությամբ, ցեխ շպրտելով մարդկանց վրա, սեփական երկիրի ու ժողովրդի խնդիրների մոնիպուլիացիաների հաշվին ռեյտինգներ հավաքելով: Հետո կորում գնում են: Հետո նույն մարդիկ այլ դիմակով, բայց նույն տրամաբանությամբ անում են նոր պրոյեկտ:
Միևնույն ժամանակ ունենք կայքեր և շատ սիրելի բլոգերներ, որոնք օր ու գիշեր աշխատում են մեզ հասցնելու օբյեկտիվ տեղեկատվություն, որակյալ վերլուծություն, չեն քնում, որ մեր իսկ «հիմարների» տարածած ապատեղեկատվության դեմը առնեն ու լրատվական դաշտում ազերներին պատժեն:
Այս օրերին շատ մեծ գործ արեցիք, ապրեք մեր սիրելի տղերք ու աղջիկներ:
Ձեր գործը մնայուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել