Aysor.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում գլխավոր ձեռքբերումներից է համարում պրոֆեսիոնալ և համարձակ թիմի ձևավորումը, որը կկարողանա լուծել ՀՀ կառավարության և նախարարության առջև դրված խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովհ. Մանուկյանը:

Նրա խոսքով՝ լուրջ տեղաշարժեր այս 100 օրվա ընթացքում հնարավոր չէր իրականացնել և 3 ամիսը գլոբալ խնդիրների լուծման մասին խոսելու համար կարճ ժամանակահատված է:

Իրականացրած աշխատանքները ներկայացրեցին նախարարի տեղակալները, ինչը Հովհ. Մանուկյանի խոսքով, ցույց է տալիս այն, որ նախարարությունը մի ամբողջական թիմ է և իրենց գլխավոր ձեռքբերումը ինքը համարում է իր ձեքռբերումը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Եվրադատարանի կայացրած որոշումները ՀՀ-ի նկատմամբ, նախարարը ասաց, որ կլինեն գործեր, որտեղ Հայաստանը կպարտվի, և դրանք պետք է ուղենիշներ լինեն՝ օրենսդրական բացերը հասկանալու համար:

Հարցին՝ ճի՞շտ է, որ ինքը սրտնեղել է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված չլինելու պատճառով, Հովհ. Մանուկյանը պատասխանեց, որ ի պաշտոնե չի կարող ձեռնպահ մնալ այդ գործընթացից, այդ պատճառով էլ սրտնեղելու խնդիր չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել