Արեւմուտքի, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի դեմ պուտինյան «պատժամիջոցների» արդյունքում մոտ ապագայում Ռուսաստանը կվտարվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից, այսինքն կդառնա «իզգոյ» նաեւ տնտեսական առումով: Իսկ քանի որ իզգոյների հանդեպ գրեթե որեւէ կանոն չի գործում, ապա «կապիտալիստական շնաձկերը» պարզ է թե ինչ օրն են գցելու այդ երկիրը: Հիմա Հայաստանը Ռուսաստանի հետ մաքսայնացնել կամ եվրասիականացնել ձգտող մեր խելոքները հասկանո՞ւմ են մեր երկրի համար դրա հետեւանքները: Հասկանո՞ւմ, են, որ Հայաստանին նույն այդ տնտեսական սանկցիաների սպառնալիքի տակ վաղը կարող է արգելվել Ռուսաստանի հետ բազմաթիվ տնտեսական առնչություններ: Այն ժամանակ ի՞նչ երգ եք երգելու: Արդեն այսօր Բելառուսն ու Ղազախստանը փաստացի գրողի ծոցն են ուղարկում Պուտինին եւ հրաժարվում միանալ Արեւմուտքի դեմ «պատժամիջոցներին»: Թեեւ այդ երկրները չունեն Ռուսաստանի հետ մաքսային սահման, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում արգելված նույն արեւմտյան ապրանքները հանգիստ հոսելու են այդ երկիր իր «դաշնակիցներ» Բելառուսի եւ Ղազախստանի միջոցով, որոնց հետ Պուտինը իր քայլերը անգամ չէր էլ բարեհաճել համաձայնեցնել: Հայաստանի այսօրվա իշխանությունները, Սերժ Սարգսյանը, Լուկաշենկոի ու Նազարբաեւի չափ ուժ, դուխ ունենալու է, որ վաղը, երբ Հայաստանը մտցրած լինեն պուտինյան թակարդը՝ կարողանա ՈՉ ասել նույն այդ պուտինյան նորանոր արկածախնդրություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել