Հիշո՞ւմ, եք, որ խոսում էինք, որ թուրքական խիստ ճկուն դիվանագիտությունը սիրիհայերին անդրադարձ է անելու ու փորձելու են ամբողջ աշխարհին ցույց տալ թե ինչքան լավը ու հանդուրժող է թուրք ժողովուրդը:
Մի խոսքով թիվ մեկ լպրծուն Ահմեդ Դավութողլուն թուրքական NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև սիրիահայերի խնդրին: Դավութօղլուն խոսել է Սիրիայում ստեղծված իրավիճակից, ապա առանձին անդրադարձ կատարել նաև Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներին, որտեղ ապաստան են գտել տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ:
Լրագրողները նշել են, որ սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներում հիմնականում ապաստան են գտնում սուննի ուղղության հետևորդ սիրիացիները, ինչպես նաև թուրքմենները: Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան նշել է, թե իրենց դռները բաց են բոլորի համար` «լինեն քրիստոնյաներ, քրդեր, թե այլ հավատքի հետևորդներ»:
Այս ամենից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք խոսքը վերաբերում է նաև հայերին, ովքեր Սիրիա են անցել Հայոց ցեղասպանության տարիներին` փրկվելով թուրքական յաթաղանից:
«Նման իրավիճակում ամեն ինչ, այդ թվում նաև 1915 թվականը, մոռացվում է: Մեր մշակույթի մեջ վրեժ, ռևանշիստական նկրտումներ չկան: Թող այսօր էլ գան, ով էլ լինի, մեր դռները միշտ բաց է»,-հայտարարել է Դավութօղլուն: