Այն, ինչ տեղի ունեցավ Կարեն Պետրոսյանի հետ սարսափելի էր, կրկին թուքերը մարդուն սպանեցին այն բանի համար, որ ազգությամբ հայ էր՝ գրեթե այնպես, ինչպես Գուրգեն Մարգարյանին, այնպես, ինչպես 1 ու կես միլիոն հայերին 1915 թվականին։ Այսինքն՝ մենք ի ծնե վտանգի առաջ ենք կանգնած անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում ու ինչով ենք զբաղված։ Հնարավորության դեպքում նրանք պատրաստ են մեզ ոչնչացնել հայ լինելու համար։ Սա պարզ է ու հասկանալի, բայց հասկանալի չէ մեկ այլ բան՝ որտե՞ղ է Հայաստանի ԱԳՆ–ը։
Իմ տպավորությամբ Էդվարդ Նալբանդյանը խորը թմբիրի մեջ է՝ չգիտի, կամ չի կողմնորոշվում ինչ է պետք անել։ Կարծում եմ Կարեն Պետրոսյանի դեպքը, այն դեպքն է, որով պետք է թակել միջազգային բոլոր դռները՝ ներկայացնել փաստերը, համոզել, բացատրել, պատմել ամեն ինչ։ Բայց ԱԳՆ–ն մի տեսակ արձակուրդային լռության մեջ է, գրեթե այնպես ինչպես Սաֆարովին արտահանձնելուց առաջ։
Հարգելի ընկերներ, այս տարօրինակ լռությունը առաջարկում եմ խախտել քաղաքացիական գործիքների միջոցով, մինչեւ ԱԳՆ–ն արթնանա։ Բոլոր հնարավոր արենաներում ու բոլոր հնարավոր միջոցներով տարածելով Կարեն Պետրոսյանի սպանության փաստերը՝ facebook, twitter, google+, blog և ինչ մտքներովդ կանցնի։ Ցանկալի է անգլալեզու ու ռուսալեզու հարթակներում։
Ահա Կարեն Պետրոսյանի սպանության ապացույցներից մեկը անգլերենով, տարածեք