Հաճախ ենք հարցնում, թե որն է հաջողության բանալին, և պատասխանը չգտնելով` անդադար դժգոհում քաղաքական գործիչներից, հոգևոր առաջնորդներից, մտավորականներից, հարուստներից ու աղքատներից, վերադասներից ու ենթականերից, հարևաններից, ծնողներից ու զավակներից: Այս ամենը հենց ձևավորում է մեր քաղաքական, հոգևոր, հասարակական կյանքը, ինչպիսին այն այժմ պատկերվում է յուրաքանչյուրիս առջև մեր գլխակոտոր վազքի մեջ: Ըստ իս, իբրև ազգ և ժողովուրդ, մենք կորցրել ենք գնահատելու և սիրելու բարոյական մեր ունակությունը, որն կիրառելիս վերաճում է սկզբունքի և սքանչելի արդյունքներով պտղաբերում: Երբ սիրենք և գնահատենք մեր կյանքում առկա բոլոր թվարկվածներին իրենց բարի արարումներով, այն ժամանակ մեր երիտասարդ սերունդները վերստին կունենան իրենց հերոսներին, մշակույթն իր երախտավորներին, ժողովուրդն իր քաղաքական ու հասարակական գործիչներին, սրբերին ու բարեխոսներին: Այդ ժամանակ երիտասարդն էլ իր կյանքում փոխարեն տարբեր ներկայիս արհեստածին կուռքերի, կունենա իրական, և օրինակելի կերպարներ, որոնց ձգտելով նմանվել կսիրվի և կգնահատվի, որովհետև իր գործը չի կարող լինել այլինչ, քան բարիք, շնորհ և օրհնություն իր ազգի համար: Ուստի, նկատենք, գնահատենք և սիրենք, և մեր կյանքը կփոխակերպվի և կբացվի մեր առջև դուռը բոլոր տեսակի հաջողությունների: /օրվա լրահոսի թելադրանքով` անձնական մտորումներից/:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/ibr_azg_jhoghovowrd_96_menq_korcrel_enq_gnahatelow_sirelow_baroyakan_mer_ownakowtyowny/2012-08-24-1200
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել