Ռոբին Ուիլամսը մեծագույն դերասաններից մեկն էր: Նրա ֆիլմերը շատ բան են փոխել իմ կյանքում, ստիպել են այլ տեսանկյունից նայել կյանքին և աշխարհին,

ԲԱՅՑ իմ համար անհասկանալի ա մարդկանց համատարած «սուգը» Ռոբին Ուիլյամսի մահվան կապակցությամբ, երբ ՀԵՆՑ ՀԻՄԱ, ԱՆԳԱՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ հազարավոր եղդիներ են ցեղասպանվում, ու ոչ ոք, գրեթե ոչ ոք դրա մասին չի հիշում...

Ու մենք զարմանում ենք թե ինչու երբ մեզ կոտորել են, ոչ ոք ոչինչ չի արել:
Երևի աշխարհը մեկ այլ հանճարեղ դերասանի մահն ա սգացել և հայերով զբաղվելու ժամանակ չի ունեցել...

Ինչու՞ մենք ոչինչ չենք անում, ինչպե՞ս կարող է Եղեռն տեսած երկրի ԱԳՆ-ն լռել այլ ազգի ցեղասպանության ժամանակ...

Չնայած ու՞ր ա մեզ ԱԳՆ, միայն շենքը կա...

Եկեք մտածենք ոնց կարող ենք ցեղասպանվող եզդիներին օգնել, Ռոբին Ուիլյամսին մեր RIP-երով ետ չենք բերի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել