Newsbook.am-ը գրում է.

18 մարդու մահվան և 40 հոգու վիրավորման հանգեցրած ավտոպատահարի մեղավոր համարվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է դատավճիռը:

«Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում», - փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

NewsBook-ը կապ հաստատեց Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Վերջինս փախանցեց, որ ոչինչ դեռ չգիտի այս ամենի վերաբերյալ. «Ոչ, ոչինչ չգիտեմ, ուստիև ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել