Panorama.am-ը գրում է.
Այս օրերին բոլորի ուշադրությունը Սոչիի եռակողմ հանդիպումն է: Քաղաքագետները քննարկում են, վերլուծում դրա արդյունքները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսպես է գնահատում Սոչիի հանդիպումն ու դրա ազդեցությունը սահմաններում ներկայումս տիրող իրավիճակի վրա. «Եկեք ուշադրություն դարձնենք տարբեր դերակատարների պահվածքին այս հանդիպման ժամանակ և փորձենք գնահատել ամեն մեկինն առանձին:
Պարզ է, որ քանի որ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ, այն միջազգային իրավիճակում, որում այսօր գտնվում է Ռուսաստանը՝ սա փորձ է ցույց տալ, որ տվյալ երկիրը ունի նաև որոշակի կառուցողական պոտենցիալ կոնֆլիկտների կարգավորման համար: Տվյալ պարագայում, բնականաբար, խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մասին, չնայած պարզ է, որ գոյություն ունի զուգահեռ ընթացող և բոլորի կողմից ճանաչված, համանախագահողների կողմից ղեկավարվող գործընթաց: Բնական է, որ տվյալ պարագայում Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ երկիր, և ոչ միայն համանախագահողների միջոցով, այլև որպես առանձին դերակատար՝ հաշվի առնելով իր հարաբերությունները Հարավ-կովկասյան պետությունների և կոնկրետ տվյալ երկու պետությունների հետ:
Երկրորդը, հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր բարձրաձայնվել է Ադրբեջանի նախագահի կողմից, կարելի է ասել, որ նա շարունակում է հանդես է գալ ապակառուցողական դիրքից: Այսինքն՝ ոչ արդյունավետ մոտեցմամբ, որովհետև այն հղումները, որոնք արվում են Ադրբեջանի նախագահի կողմից, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հայտնի 90-ականների սկզբի 4 բանաձևերը ոչ մի արդյունավետություն չեն տալիս այն գործընթացին, որն այսօր տեղի է ունենում և որն արդեն քսան տարի է կա: Այլ տեսանկյունից Ադրբեջանն ինքը հանդես եկավ, որպես երկիր, որը չի կատարել այդ բանաձևերի պահանջները և ինքն է հանդիսացել այդ նույն բանաձևերի մշտական խախտողը: Ադրբեջանին պարբերաբար կոչ է արվում վերջ տալ ռազմական գործողություններին և հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան պատասխանել Ադրբեջանի կողմից այդ սանձազերծած պատերազմին և հասցնել Ադրբեջանն այն վիճակին, որում այն գտնվում է այսօր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



