Topnews.am-ը գրում է.
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:
«Մենք ուշադրությամբ ծանոթացանք ձեր նամակին, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի թեժացմանը եւ ամբողջությամբ կիսում ենք ձեր մտահոգությունը»,- գրել է հոգեւոր առաջնորդը եւ շտապել ավելացնել, թե այն դիվերսիաները եւ կրակոցները, որոնց մասին հիշատակել է Գարեգին Բ-ն, տեղի են ունենում ադրբեջանական տարածքներում: Նամակում մահմեդականների առաջնորդը նշել է, թե հայկական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը, ինչի արդյունքում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ եւ անգամ վիրավորվել է երեք երեխա:
Շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն շեշտել է, թե իհարկե, Աստծո կողմից տրված կյանքի դեմ իրականացվող ոտնձգությունները մեծ մեղք են եւ պետք է հնարավորին չափ շուտ վերջ տալ նման սադրանքներին, ինչպես նաեւ շարունակվող պատերազմին եւ տարածքային վեճին: Նա ընդգծել է, որ Աստծո կամքով մենք պետք է հարեւաններ լինենք եւ կայուն եւ ամուր խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է, որ հայ քաղաքական գործիչները հանդես բերեն կառուցողական դիրքորոշում եւ ունենան քաղաքքական կամք: Ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը խաղաղության կողմնակից է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ