Թուրքիո նախագահական ընտրություններում իսլամիստ ազգայնական Էրդողանի ընտրությունը ցույց տվեց, որ այդ հասարակության գերակշիռ մասը շարունակում է ապրել պանթուրանիզմի հովերով՝ համեմված իսլամիստական ծայրահեղականությամբ։ Ուրախալի է, սակայն, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել խոստացած մյուս թեկնածուի՝ Սելահեդդին Դեմիրթաշին ձայն է տվել Թուրքիայի չորս միլիոն քաղաքացի, թերևս, հիմնականում քուրդ։ Սա նշանակում է, որ սառույցը կոտրվել է, իսկ Թուրքիայում կան հարյուրհազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են առերեսվել սեփական պատմության հետ։ Ինչևիցե, Էրդողանի հաղթանակը նշանակում է, որ առաջիկա տարիներին հայ—թուրքական հաշտեցման մասին խոսելն առնվազն աղերս չունի իրականության հետ, իսկ հայ–թուրքական տխրահռչակ պրոթոքոլները մնալու են թղթի վրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակելու է ամեն ինչով օժանդակել ալիևյան կլանին՝ Արցախյան ճակատում իրավիճակը թեժ պահելու համար։ Աշխարհաքաղաքական նման դեպքերը պետք է ստիպեն իշխանություններին ներքին քաղաքական հարցերում գնալ կտրուկ փոփոխությունների՝ առաջիկա և ավելի լուրջ մարտահրավերներին դիմագրավելու ռեսուրս ստեղծելու համար։ Էրդողանա–ալիևյան տանդեմին կարող է դիմագրավել միայն ժողովրդավարական լուրջ ռեսուրս ունեցող, սոցիալական երկիր Հայաստանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/4613928964342
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել