1in.am-ը գրում է.
Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը տրամադրված է քաղաքական հակառակորդների հետ հաշտեցման: Նա հայտարարել է, որ մտադիր է լինել «ոչ միայն նրանց նախագահը, ովքեր իր օգտին քվեարկել են, այլև բոլոր թուրքերի նախագահը», հայտնում է INTERFAX-ը:
«Այս օրը ուղենշային է Թուրքիայի պատմության մեջ: Այսօր օր է, երբ Թուրքիան հառնում է մոխրից, ու նոր երկիր է ծնվում»,- ասել է Էրդողանը:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը շուտով կկողմնորոշվի վարչապետի թեկնածուի հարցում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1397489.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



