Նրա Ռոմեոն և Ջուլիետտը Իտալիայից էին, Համլետը` Դանիայից: Ինձ թվում է, որ հայերի ու վրացիների նման, որոնք միչև հիմա վիճում են Սայաթ-Նովայի համար, Շեքսպիրին իրենն է համարում Եվրոպայի կեսը:Եվ հաշվի առնելով, թե որքան ծավալուն ու հագեցած են նրա ստեղծագործություննեը, ես այնուամենայնիվ ապշում եմ այդ մարդու երևակայության վրա, որը երբեք չէր եղել ոչ Իտալիայում, ոչ Դանիայում:
Եթե ծանոթ եք Շեքսպիրի ստեղծագործություններին, հավանաբար նկատած կլինեք , որ նա հազվադեպ է գրում Անգլիայի մասին: Կարծում եմ ծավալվելը Անգլիայից դուրս միայն թույլ կտար նրան օգտագործել տպավորությունները, քանի որ հակառակ դեպքում նրա յուրաքանչյուր ստեղծագործություն բախվելու էր Անգլիական կառավարության "տեսանկյանը" ու մնար անհայտ: Իսկ էսպես, նա ոչ միայն չէր մոռանում ծածուկ նշել անգլիացիների մենթալիտետի մասին, այլ նաև կերպարները գրել իր հարազատներից: Բնությունը նրան մի քանի գլուխգործոցի միտք հուշեց` զույգ երեխաներ պարգևելով: Ջուդիթին ու Համլետին նա էսպես թե էնպես իրարից չէր տարբերում, կինը նույնպես ու հաճախ երեխաները փոքր ժամանակ միմյանց շորերն էին հագնում` ծնողներին շփոթեցնելու համար: «Տասներկուերորդ գիշերը» պատմում է չքնաղ Վիոլայի մասին, որին եղբոր զգեստներով ոչ ոք չճանաչեց:
Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/58199.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել