Ըստ Սերժ Սարգսյանի, ով խոսում ա արտագաղթի ու Հայաստանի կործանման վտանգի մասին, դրանով նա ոգևորում ա Ադրբեջանին, քանի որ ըստ նրա այդ թեմաները շահարկումների առիթ են հանդիսանում: Այսինքն` Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը մեղադրում ա ազգային դավաճանության մեջ:
Այդ ո՞ր մի հայը չի մտահոգվում արտագաղթի ու Հայաստանի ապագայի մասին: Մի՞թե հատուկ տեղեկատվության ա պետք տիրապետել նման մտահոգություններ ունենալու համար: Իսկ եթե այնուամենայնիվ նման տեղեկատվությունների տիրապետման կարիք կա, ապա այդ տեղեկատվությունը տալիս են հենց իշխանական պատկան մարմինները` վիճակագրական տվյալների տեսքով, որոնցից պարզ երևում ա, որ Հայաստանից տարեկան 40.000 մարդ ա արտագաղթում: Ավելին` Սերժ Սարգսյանը իր կողմից "ապազգային" որակած խնդիրների մասին հենց անձամբ ա խոսել: Մասնավորապես, իր "երդման" ելույթում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել ա հետևյալը. "...Մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն:" (09.04.2013թ.)
Եթե անձամբ դու ես քո երկրի հիմնախնդիրները համարում "արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը", բա էլ շահարկումների մասին խոսակցությունները ո՞ւմ համար են: