Սերժ Սարգսյանի հարցազրույցում ես հիմնական երեք մեսիջ տեսա: Նախ, ուղիղ և հստակ ասվեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին խոսք անգամ լինել չի կարող: Երկրորդ. Հայաստանի նախագահն առաջին անգամ ուղիղ տեքստով թշնամուն զգուշացրեց, որ վերջինի ոչ խելամիտ գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանի նկատմամբ կիրառել մասսայական ոչնչացման զինատեսակներ: Երրորդ. Թուրքիան ոչ մի դեպքում և ոչ մի պարագայում չի կարող որևէ դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Իսկ էս ամենից դուրս կուզեի մի շատ կարևոր բան հասկանալ: Երբ Սարգսյանը խոսում է փոխզիջումների հիման վրա կարգավորման անհրաժեշտությունից, ի՞նչն է էդքան տարօրինակ: Որովհետև եթե կողմը հայտարարում է, թե հանդիպակաց քայլ անելու մտադրություն չունի, ապա ստացվում է, որ իրեն դուրս է դնում բանակցային գործընթացից: Իսկ եթե քեզ դուրս ես դնում էդ գործընթացից, ապա պիտի պատրաստ լինես, որ կարգավորման տարբերակը քեզ ուղղակի պարտադրվելու է: Այլ հարց է, թե ի՞նչ զիջումների մասին է խոսքը: Հասկանալի է, որ Մադրիդյան սկզբունքներով առաջարկված զիջումները հայկական կողմի համար ամբողջությամբ ընդունելի լինել այլևս չեն կարող: Հենց դրա համար էլ բանակցային գործընթացը պետք է թե՛ Հայաստանին, թե՛ ԼՂՀ-ին, քանի որ Ադրբեջանն իր ապաշնորհ քաղաքականությամբ ինքն է տանում նրան, որ բանակցային սեղանին դրված առաջարկները եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի ու շատ լուրջ չմբագրվեն: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք այդ հնարավորությունից: Մի քիչ ճոխ չի լինի՞:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/867317846625644?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել