Ֆրանսիայից հայ ընտանիքին բռնությամբ արտաքսելու տեսարաններ են պտտվում ֆեյսում, շատերն են զարմացել ու զայրացել:
Այնինչ Ֆրանսիան այն երկիրն է, որ տարիներ շարունակ, զարմանալի հետեւողականությամբ աչք է փակել Հայաստանում Մարդու իրավունքների խայտառակ եւ զանգվածային խախտումների վրա, որ ՄԻ վերաբերվող գրեթե բոլոր ատյաններում եւ միջոցառումներում Հայաստանյան իրավիճակին տվել է Ռուսաստանի, Սիրիայի, Եգիպտոսի ու Բելառուսի կողմից տրվող գնահատականներից գրեթե չտարբերվող գնահատականներ, «լավ ես դե...» կարգի: Փարիզի օդանավակայաններում պարբերաբար ինչպես ՀՀ քաղաքացիների այնպես էլ այլ քաղաքացիներին վերաբերվում են այնպես, ինչպես ճորտերին կվերաբերվեն 17-րդ դարում: Երբ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներին 2008-2011-ին հարցնում էի, թե, եթե Ֆրանսիայի նախագահական ընտրությունների զանգվածային ընտրակեղծիքների դեմ ելած ցուցարարների վրա զորք բերեն ու գնդակահարեն 10 հոգու, էլի՞ համարելու եք, թե առաջընթաց ունեք ընտրություններում` պապանձվում էին, ավելի ցինիկները ժպտում էին: UPR-ի Հայաստանի 2010 թվի Ժնեւյան լսման ժամանակ մեծ ֆրանսիահայ դեսպան Ազնավուրը բառացիորեն ննջում էր նախագահությունում, երբ ՀՀ պատվիրակության անդամ, դատախազության ներկայացուցիչը 190 երկրների պատվիրակներին «բացատրում էր», որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, բոլորը, ում որպես այդպիսին են համարում` քրեական հանցագործներ են, կավատ, խուլիգան եւ այլն:
Մի զարմացեք ուրեմն այդ տեսագրություններից, Հայաստանը, որ իր քաղաքացիներին հարգեր, բոլորը կհարգեին: