Երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ երևում էր, որ Սերժ Սարգսյանը շատ վստահ էր պահում իրեն, ցավալին այն է, որ այդ վստահությունը հայոց նախագահներին գրեթե միշտ տվել է հայ զինվորը, հայ սպան ու հայ ազատամարտիկը, ցավալին այն է, որ երկրի նախագահին պետք է դուխ տար երկրի տնտեսությունը, արտաքին գործերի նախարարությունը և այլք, իսկ վերջիններս դեռ կաղում են, եթե չասենք ժամանակ առ ժամանակ հանավոր անգործության են մատնված: Ուղղակի ցավալին այն է, որ արտասահմանում դիվանագիտական առաքելություն իրականացնող մեր սուտի դիվանագետները (բացառությունն իհարկե կան) շատ ավելի մեծ գումարներ են ստանում, քան սահմանին կանգնած մեր սպաները, մեր կառավարության կառուցվածքը նայելիս ուղղակի սարսափում ես, թե ինչու են այսքան շատ փոխնախարարներն ու խորհրդական-օգնական-ռեֆեռենտները, իրանց ծառայողական մեքենաներով ու արտասահմանյան գործուղումներով հանդերծ: Այս մարդիկ միլիարդներ են տանում հարկատուներիցս, թերևս կարելի է 8 փոխնախարարի փոխարեն թողնել 3-4 ը, նախարարություններ կան, որ 1-2 ը և այսպես շարունակ: Մի խոսքով՝ ես մեր բանակի ցավը տանեմ, բոլորս նրանց ենք պարտական մեր խաղաղության ամեն վայրկյանով



