Սերժ Սարգսյանի` Լևոն Հայրապետյանի հարցը Վլադիմիր Պուտինի հետ քննարկման փաստը ոգևորիչ և հուսադրող է: Սփյուռքի մեր հայրենակիցներից ոչ միայն պետք է վերցնել, այլ նաև տալ` կլինի նյութական, բարոյական կամ այլ տիպի աջակցություն: Հակառակ պարագայում Հայաստանը կընկալվի որպես ձրիակեր հայրենիք, իսկ նման հայրենիքը <լավագույն> հիմնքն է ոչնչացնելու մարդու ՀԱՅ տեսակը` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Հայաստանի Հանրապետությունը չպետք է անտարբեր լինի նվիրյալ հայրենակիցների ճակատագրի հանդեպ, հակառակ պարագայում ` ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ինքը անտարբեր կլինի Հայաստանի Հանրապետության հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել