Artsakhpress.am-ը գրում է.

Հուլիսի վերջին ղարաբաղ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից իրականացված աննախադեպ հետախուզական-դիվերսիոն գործողություններն ուղեկցվում էին բացահայտ քարոզչական պատերազմով: Հատկապես ադրբեջանական կողմը սեփական զինուժի` մեկը մյուսի ետևից մարտի դաշտում ունեցած խայտառակ անհաջողությունները փորձում էր սրբագրել` տեղեկատվական դաշտում տարածելով ստահոդ ու հաճախ հակասական լուրեր։

Թե ինչ էր իրականում կատարվել՝ «Արցախպրես»-ը ներկայացնում է  վերջին իրադարձությունների ամփոփ-վերլուծությունը, որն Արցախի հանրային հեռուստատեսությունը պատրաստել է կոնկրետ փաստերի և բացառիկ կադրերի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել