Պուտինը մի էշություն ա երեկ ասել, հիմա ինչքան սովետաֆոբ կա՝ դարձրել ա մատի փաթաթան: Արցախյան հիմնախնդիրը մենք չենք Ժառանգել Սովետական Միությունից: Արցախյան հիմնախնդրի արմատները շատ ավելի խորն են ու գալիս են դեռ 10-րդ դարից, երբ առաջին թյուրքերը մուտք գործեցին Արցախ, իսկ եթե խոսքը կոնկրետ թյուրքերի կողմից առաջ քաշվող տարածքային նկրրտումների մասին, ապա սիրելի սովետաֆոբներ, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ բացել պատմության դասագրքերը ու կտեսնեք, որ դեռ մինչև Սովետի հիմնադրումը՝ Առաջին Հանրապետության տարիներին Հայաստանի Հանրապետությունը (Առաջին Հանրապետությունը) և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը անգամ պատերազմ են ունեցել Արցախի համար ու Բրիտանական Կայսրության (ի դեմս գնդապետ Նոքսի) գործուն ջանքերով Արցախը դեռ այն տարիներին ստացել էր «վիճելի տարածքի» կարգավիճակ:
Իսկ այ ԽՍՀՄ տարիների Արցախյան հիմնախնդիրը ուղղակի թևակոխեց զարգացան և բարդացման նոր փուլ: Թե չէ, եթե շարունակենք պատմական էքսկուրսը, էթնիկ բախումներ Արցախում ու ներկայիս Ադրբեջանի կազմում եղել են Սովետի ծագումից դեռ շատ ավելի վաղ: Ինչպես ռուսներն են ասում, не нужно с больной головы перекладывать на здоровую.
Մի տեսակ կողքից ծիծաղալու ա, երբ սաղ օրը Պուտին քրֆող կոնտինգենտը միանգամից վերցնում է նրա կողմից արտաբերված մի միտք, որն ըստ էության անհեթհեթություն է պատմության տեսակտից ու դիտարկում են դա որպես ապրիորի ճիշտ գաղափար:



