Էս խաղաղասերները զարմացրին: Տեսա՞ր դու: Օրիգինալ են իրենց արևին, խաղաղություն են ուզում: Տօժե մնե
Ինչի Հայաստանում ո՞վ չի ուզում խաղաղություն:
Բա ըստ էդ տափակների, մեր զինվորները սահմանների վրա ի՞նչ են անում: Խաղաղություն չե՞ն ապահովում: Բա էդ զինվորների ծնողներն իրենց երեխեքին ինչի՞ համար են բանակ ուղարկում: Խաղաղություն ապահովելու համար չե՞ն ուղարկում:
Էդ ցուցարար-պացիֆիստներն ուղղակի լավ թրեյնինգ անցած դեմագոգներ են: Ու դա իրենց շատ հարմար է:
Որ ասես՝ դե գնա սահմանում քո երեխեքի, կնոջ ու ծնողների համար խաղաղություն ապահովի, կասեն՝ մենք դեմ ենք պատերազմի, չենք գնում: Եհովայի վկաների պես, էլի: Ու եթե Աստված չանի, պատերազմը խորանա, պացիֆիստները կթռնեն հաստատ:
Իսկ երկրում ու սահմանների վրա կմնան իրական խաղաղասերները, որ հաստագլուխ թուրք ասկյարներին բացատրեն, որ մենք խաղաղություն ենք ուզում, ու իրենք պարտավոր են հարմարվել մեր խաղաղասեր ցանկությունների հետ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/715526.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել