Անիմանալի են մեր որոշ ազգակիցների յուրահատկությունները, "հաղթական" պատերազմը դեռ չի սկսվել, բայց ֆեյսբուքը ու մամուլը լցվել է մեր քաղաքացիների ռազմահայրենասիրական ելույթներով, "հայրենասերների" ռազմական շորերի մեջ` նկարներով, անխուսափելի հաղթանակի համար` թշնամուն հավի ճտերին հավասարացնող մարտակոչերով:
Նայեք հենց հիմա պատերազմող երկրների մամուլը եւ այնտեղ բնակվող մարդկանց ֆեյսբուքյան պրոֆիլները` որտեղ կա նման պատերազմ գովազդելու հայրենասիրություն, զավեշտ ա: Հարգելի ենթագիտակցական եւ գիտակցորեն ռոբասեռժականներ հանգստացեք: Չգիտեմ գուցե որոշել են Ռուսաստանի տված ինքնաթիռները ու հեռահար հարվածներ հասցնող հրթիռները խլելու ժամանակնա եկել, եւ ի տես բոլորի հավաքագրվում են սահման մեկնելու համար: Նման վարքով միայն խուճապ առաջացնելուց առաջ /շատ հետաքրքիր է որ խուճապ առաջացնողներից ոմանք ուրիշներին դրա մեջ մեղադրում/, պարզապես մյուսների նման մտածել է պետք, թե ի՞նչ լավ բան կարող է բերել պատերազմը, այս պատերազմը Հայաստանին, կարելի է կարծել ռազմահայրենասիրական ոգին են բարձրացնում, բայց նման վիճակու՞մ, թե՞ կարծում են ժողովուրդը երկիրը թալանելու մի թարմ ռոբ ու սեռժ է երազում ունենալ, կամ հանուն հնի "հայրենանվեր" իշխանության համար շտապում է ռազմաճակատ մեկնել: Էնտեղա հասել , որ բառի բոլոր իմաստներով, մի հայոց երեսփոխան, իր ֆբ գրառումով պաշտպանության նախարարի հերոսական կերպար է ձոնում , զոհված երեխեքից մեկի հոգեհանգստին գնալու համար: Գոնե մի տվեք դրանց անունը, հարգելի լրագրողներ: Հհկական տանիքների ամպերից ձեզ իջացրեք , կա՞ մեկը ո՞վ չգիտի նրանց "անցած ճանապարհը", որ այդ պաշտոնը նրան վստահվել է հայոց բանակը սեփական ժողովրդի դեմ հանելու համար՞
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2014/08/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել