Հավանաբար բոլորը գիտեն, որ գործընկերներիս հետ միասին երկար ժամանակ է պայքարում եմ ժողովրդի դեմ իրականացվող տուգանքային "ռեկետի" դեմ: Ելույթներ, օրենքի նախագծեր, բողոքի ակցիաներ, հայտարարություններ և այլն: Երևի այս ամենն է պատճառը, որ Ճանապարհային ոստիկանությունը փորձում է վրեժ լուծել ինձանից: Օրերս մի խուրց տուգանքներ ստացա ծառայողական մեքենայով (092 oo 11 համարանիշ) 1 կմ/ժ արագություն գերազանցելու համար: Շեշտում եմ` 1 կմ/ժ: Ընդ որում, ոչ թե 1000 դրամի չափով, ինչպես սահմանում է հունիսի սկզբին ընդունված օրենքը, այլ 10000-ական յուրաքանչյուրին: Կան նաև այլ տուգանքներ: Օրինակ ավտոմեքենայի անիվը դիպչել է հոծ գծին և այլն: Դե կարող են, իհարկե, պարզաբանել, որ օրենքի հրապարակումը ավելի ուշ է տեղի ունեցել, բայց եզրակացությունները թողնում եմ ձեզ: Ուզում եմ, որ բոլորն իմանան իմ կարծիքի մասին` օրենքը բոլորի համար է, և նույնիսկ, եթե ՃՈ-ն իրավունք չունի վարչական վարույթ հարուցելու պատգամավորի նկատմամբ, պատրաստ եմ կատարելու օրենքի պահանջը ճիշտ այնպես, ինչպես կատարել եմ միշտ բոլոր քաղաքացիների նման: Բայց եթե սա խտրականություն է կամ ինձ բան հասկացնելու փորձ, ապա նշեմ,որ պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran/posts/808733139171975?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել