Galatv.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Ուկրաինան պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կարող են ներառել էներգակիրների տարանցման եւ ավիաչվերթների դադարեցման կետերը,- հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ընդհանուր առմամբ նախատեսվել է 26 տեսակի պատժամիջոց:
BBC-ի հաղորդման համաձայն, Ուկրաինայի վարչապետը գնահատել է Կիեւի կողմից կիրառվող պատժամիջոցների եւ Ռուսաստանի վարած քաղաքականության պատճառով երկրի կրած կորուստները՝ տարեկան 7 մլրդ. դոլար:
«Կառավարությունն Ազգային անվտանգության խորհրդին կտա նաեւ Ռուսաստանի եւ այլ երկրների 172 քաղաքացու ցուցակ, որոնք ֆինանսավորում են ահաբեկչությունը, աջակցում էին Ղրիմի բռնակցմանը եւ ոտնձգություն են կատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է Յացենյուկը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցի մի տեսակ էլ կկիրառվի ռուսական բանակի արդիականացման կանխման նպատակով:
«Տրանսնեֆտի» դիրքորոշումը. Կտուժի Եվրոպան
Ինչպես հայտնել է «Տրանսնեֆտ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինը, Ուկրաինայի կողմից տարանցման դադարեցման դեպքում Ռուսաստանը կկարողանա կատարել եվրոպական սպառողներին էներգակիրների մատակարարման իր պարտավորությունները: Նրա խոսքերով, Կիեւի այդ պատժամիջոցներից հիմնականում կտուժի Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի տնտեսությունը:
Իսկ RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր Միխայիլ Կրուտիխինի խոսքերով, Ուկրաինայի տարածքով ռուսական էներգառեսուրսների տարանցման կասեցման դեպքում լրջորեն կտուժեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ եվրոպական սպառողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



