Ցանկացած ռազմական ու քաղաքական իրադարձությունների ժամանակ անձնային գործոնները ևս կարող են կարևոր դերակատարություն ունենալ: Երբեմն անձերը կարող են լուրջ տեղաշարժեր արձանագրել, փոխել իրադարձությունների ընթացքը:
Սա հանրահայտ ճշմարտություն է, որին պիտի հետևեին մեր մի շարք ռազմական գործիչներ այս լարված իրավիճակում: Մասնավորաբար, խոսքս վերաբերում է գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ: Մի կողմ թողնեմ իմ անձնական կարծիքը գեներալի մասին, որը դրական չէ: Այնուհանդերձ, գեներալն այն մարդն է, որի անունը պատերազմի ժամանակ սարսափ է սփռել ազերիների շրջանում, դարձել մեր հաղթանակի խորհրդանիշներից մեկը:
Այս բարդ ու դրամատիկական օրերին բոլորս ենք սպասում ոչ թե գեներալի փոքր-ինչ մանկամիտ հայտարարություններին, այլ՝ գործնական քայլերին: Այսինքն, գեներալի այցին Ղարաբաղ ու սահմանային դիրքեր: Սա կարող է լուրջ անհանգստություն առաջացնել ազերիների շրջանում և դիտվել որպես զգուշացում: Մյուս կողմից՝ գեներալի այցը կարող է մեծացնել մեր զինվորների և բնակչության մարտական ոգին, հուշել, որ պատերազմական հերոսները ոչ թե այսօր զբաղված են միայն իրենց անձնական բիզնեսով ու բդեշխական կայֆերով, այլ մտահոգված են երկրի ճակատագրով:
Ուստի, գեներալը պիտի չսպասի իր ավանդական ուխտագնացությանը, այլ հենց հիմա պիտի հայտնվի սահմանին:
Դա կարող է հոգեբանական մեծ հարված լինել ազերիների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/535112533259876?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել