Ավստրալիան չի բացառում, որ կարող է արգելք դնել Ռուսաստանին ուրան վաճառելու վրա168.am-ը գրում է.

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ` Ավստրալիան դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ավստրալիայի ֆինանսների նախարար Մաթիաս Կորմանը չի բացառել, որ կարող է արգելք դրվել Մոսկվային ուրանի վաճառքի վրա:

Նա հավելել է, որ իրենք խորապես քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը և միայն դրանից հետո կընդունեն որոշում: Օգոստոսի 8-ին ուրանի վաճառքի արգելքի մասին խոսել էր նաև Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել