Անհապաղ պետք է փշալարեր անցկացնել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր եւ Տավուշի մարզի մյուս սահմանամերձ գյուղերի դեպի առաջնագիծ տանող հատվածներում: Սա վաղուց, շատ վաղուց պետք է արվեր: Անհասկանալի է մնում թե ինչպես են այդ գյուղերի բնակիչները պարբերաբար մոլորվում, մեր դիրքերը շրջանցում, անցնում ականպատված տարածքները ու հայտնվում թշնամու մոտ: Երբեւէ լսե՞լ եք, որ Ղարաբաղի առաջնագծում նման դեպք պատահի:Իհարկե, ոչ: Ինչ գործ ունի գյուղացին առաջնագծում, կարող է որեւէ բացատրության տալ զորամասի հրամանատարը: Հովիկ Աբրահամյանի եւ Գալուստ Սահակյանի մեքենաների համար 600 հազար դոլար եւ 33 մլն դրամ եք վճարում, փշալարերի անցկացման համար չե՞ք կարող մի 100 հազար դոլար հատկացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/931829090166424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել