Հայ հանրությունը մի քանի դար սեփական պետություն չէր տեսել, ԽՍՀՄ-ը 70 տարի պրոպագանդել էր բնությանը և ազգայինին խորթ արժեքներ (Սովետի ժամանակ նաև շատ դրական բաներ են եղել, բայց կապ չունի)

Անցումը դեպի ազատ տնտեսություն եղավ կտրուկ, որը սովորաբար հղի է լինում ծանր հետևանքներով: Չեմ խոսում ու հավես էլ չունեմ խոսելու տարբեր նախագահների կառավարման մոդելներից, ներքաղաքական անիմաստ ու ազգին պառակտող թեմաներից: Փաստ եմ արձանագրում, թե մեր հանրության վրա որքան գլոբալ ճնշումներ են եղել պետական մտածողությունը կորցնելու համար:

Իշխանություն, ընդդիմություն, 5-րդ շարասյուն... դրանք երկրորդական բաներ են հանրության կողքին: Ազգն է ծնում իշխանություն ու ընդդիմություն... Ու ընդհանրապես գրառմանս մեսիջը ընկալելու համար պետք է վերանալ վերոգրյալ սուբյեկտներից, նայել ավելի վերևից...

Մեր հանրությունն ունի մի մեծ ձեռքբերում. դա մեր սերունդն է: Սերունդ, որին Սովետը չհասցրեց կացնահարել, սերունդ, ով ծնվեց հպարտ հաղթանակների շրջանում, սերունդ, ով բացառիկ հնարավորություն ունի համացանցի միջոցով ուզած գիրքը կարդալու ու ուզած իմաստունի մտքերը վերլուծելու...

10 տարվա մեջ կարելի է գրեթե բոլոր խնդիրները լուծել, եթե հանրությունը ամբողջությամբ ապաքինվի: Ամենևին չեմ վիրավորում մեր ավագներին, ես ո՞վ եմ, որ այդ սերունիդն բան ասեմ, բոլորն էլ մեր հարազատներն են:

Ժող ջան, վերջին տարիներին մեր մամուլում քննարկվող իբրև թե սոցիալական, տնտեսական , քաղաքական խնդիրները հիմնականում անիմաստ խաղեր են: Գույներ չկան, թիմեր չկան, կա մի գեղեցիկ ազգ, որն եթե ամբողջությամբ վերականգնեց իր գենետիկ որակները, հրաշքներ է գործելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել