Բոլորս տեսանք` ինչ հակամարդկային վերաբերմունքի արժանացավ և արդյունքում մահացավ գերևարված Կարեն Պետրոսյանը։ Բացարձակ կապ չունի նա դիվերսանտ էր, թե մոլորված քաղաքացիական։ Դիվերսանտին դատում են, քաղաքացիականին հանձնում, փոխանակում։ Բայց հրապարակային, տեսախցիկների առաջ, պետական մակարդակով մարդուն չոքացնել, ստորացնել, ստիպել Ալիևի անունն տալ մեղայականով ու Կարենի վախեցած աչքերը ի ցույց դնել հեռուստաեթերով...
Ինչ եմ ուզում ասել։ Մեր ու մեր իշխանությունների մասին մենք մեղմ ասած բարձր կարծիք չունենք։ Մեր բանակում էլ են զինվոր ծեծում, ադրբեջանական գերիներն էլ իրենց շվեյցարական բանտում չեն զգում։
Բայց ես վստահ եմ որ, թե մեր իշխանությունները, թե մեր հասարակությունը ադրբեջանցի գերու նկատմամբ նման վերաբերմունք հրապարակայնորեն իրեն թույլ չի տա և չի հանդուրժի։ Մեզ մոտ նման հակամարդկային, քստմնելի բան մարդու նկատմամբ, նույնիսկ եթե նա թշնամի է չի կարող պատահել։
ՈՒ սրա մեջ է մեր ուժը, մեր առավելությունն ու հաղթանակի գրավականը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/694423767294528?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել