Այս հոդվածում մենք առանձնացրել ենք ռուս մեծ գրող Անտոն Չեխովի իմաստուն մտքերը, որոնք տեղ են գտել նրա ստեղծագործություններում, հարցազրույցներում ու նրա գրած նամակներում:

1. Բժիշկները նույն փաստաբաններն են այն տարբերությամբ, որ փաստաբանները միայն թալանում են, իսկ բժիշկները և՛ թալանում են, և՛ սպանում:
2. Օղին սպիտակ է, սակայն այն կարմրացնում է քիթը և սևացնում հեղինակությունը:
3. Համալսարանը զարգացնում է բոլոր կարողությունները, այդ թվում՝ անխելքությունը:
4. Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք: Անցյալում մենք արդեն չկանք: Դրա համար էլ այն մեզ հրաշալի է թվում:
5. Երբ մատդ փուշ է մտնում, ուրախացի՛ր. լավ է, որ աչքդ չի մտել:
6. Նրան, ով ունակ չէ մարդկային կյանքով ապրել, ոչինչ չի մնում, քան չինովնիկ դառնալ:
7. Մի ցավը միշտ նվազեցնում է մյուսը: Եթե կանգնեք այն կատվի պոչին, ում ատամները ցավում են, նա կթեթևանա:
8. Եթե ինչ-որ հիվանդության դեմ չափազանց շատ միջոցներ են առաջարկվում, դա նշանակում է, որ հվանդությունն անբուժելի է:
9. Չարժե խանգարել մարդկանց խելագարվել:
10. Եթե քո արարքը վշտացնում է ինչ-որ մեկին, դա դեռ չի նշանակում, որ դա վատ արարք է:
11. Մարդկանցից հեռանալն ինքնասպանություն է:
12. Ոչ ոք չի ցանկանում մեր մեջ սիրել հասարակ մարդուն:
13. Ցանկացած անհեթեթության համար էլ ընթերցող կգտնվի:
14. «Ճանաչի՛ր ինքդ քեզ»-ը հրաշալի ու օգտակար խորհուրդ է, ափսոս միայն, որ մեր նախնիները չեն հուշել, թե ինչպես պետք է կիառել այս խորհուրդը:
15. Հարկավոր է ձգտել այն բանին, որ յուրաքանչյուր ոք ավելի շատ տեսնի ու իմանա, քան տեսել ու իմացել են նրա պապերն ու հայրը:
16. Քաղքենիությունը մեծ չարիք է: Այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ միայն լճացմանն է ծառայել։
17. Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պարճառները։

Չեխովը կնոջ՝ Օլգայի հետ
18. Անգամ վիրավորանքի ու տխրության պահին շարունակ երջանիկ զգալու համար պետք է ա) կարողանալ գոհանալ ներկայով և բ) ուրախանալ սոսկ այն գիտակցումից, որ ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ լինել:
19. Եթե ցանկանում ես լավատես դառնալ և հասկանալ կյանքը, ապա դադարի՛ր հավատալ ուրիշների ասածներին ու գրածներին: Ինքդ հետևիր իրադարձություններին:
20. Գիտե՞ս, թե որտեղ է պետք գիտակցել քո սեփական ոչնչությունը: Աստծո առաջ, խելքի, գեղեցկության, բնության, սակայն ոչ մարդկանց: Մարդկանց մոտ պետք է սեփական արժանիքները գիտակցել:
21. Միայնությունն ու արվեստը բարդ բաներ են: Ավելի լավ է վատ քննադատությունը, քան ոչինչ:
22. Դուք օտար լեզվի բառարանից հանել եք «էգոիզմ» բառը և յուրաքանչյուր նամակում հյուրասիրում եք ինձ դրանով: Այդ բառով Ձեր շանը կոչեք (հատված նամակից):
23. Լինում են մարդիկ, ովքեր միշտ միայն խելացի խոսքեր են ասում, սակայն զգացվում է, որ նրանք բութ մարդիկ են:
24. Հարցը ո՛չ հոռետեսությունն է, ո՛չ լավատեսությունը: Հարցն այն է, որ հարյուրից իննսունինը ուղեղ չունի:
25. Ով չի կարող փաղաքշանքով հասնել իր ուզածին, խստությամբ էլ չի կարողանա:



