Ոչ մի բան այդքան չի խրախուսի հայերի վերադարձը Ռուսաստանից, որքան Արևմուտքի պատժամիջոցները, որոնք արդեն տապալում են ռուսական տնտեսությունը, ներառյալ շինարարությունը: Տասնյակ հազարներ վերադարձող աշխատավոր ու աշխատանքը կորցրած հայեր շատ մեծ խնդիր են առաջացնելու խունտայի համար, որն ինչպես ասում էր ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան Տ.Սարգսյանը, արտագաղթը դիտում է իբրև հեղափոխությունից խուսափելու միջոց: Հեղափոխական դիմադրությունը պետք է պատրաստ լինի այս չծրագրված ներգաղթին, իր շարքերն ընդունելով հայրենադաձներին: Սակայն առավել կարևոր է արդեն այսօր մշակել նրանց ու մնացածներին աշխատանքով ապահովելը հեղափոխության հաղթանակից հետո: Դա և ճանապարհների, և ջրամբարների, և մետրոյի կառուցումն է, դա և փոքր ու միջին գործարարության կտրուկ աճի խրախուսումն է, օլիգարխիկ մենաշնորհների ոչնչացման պայմաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/805108912855998?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել