Մեր նախնիները կռվարար գոմեշներին հանդարտացնելու և լծի տակ դնելու դաժան, բայց աշխատող մեթոդ էին կիրառում: Թողնում էին, որ գոմեշները կռվեն, որի արդյունքում մեկնումեկը հաղթում էր, սակայն արդյունքում թե «հաղթող» և թե «պարտվող» գոմեշը «ճակատամարտից» հետո գնում և հեզաբարո մտնում էին լծի տակ: Հիմա կա վարկած, որ վերջին հայ-ադրբեջանական սրացումները ռուսների ձեռքի գործն է որպեսզի երկուսիս էլ Եվրասիական լծի տակ առնեն:Ոչ հաստատելով և ոչ էլ մերժելով նման հնարավորություն ուզում եմ ասել, որ գոմեշների լծելու մեթոդը այլ ժողովուրդների կյանքում պրոյեկտելու և իրենց «լծի» տակ առնելու առումով մեծապետական տերությունների մեջ ռուսները ամենևին էլ օրիգինալ չեն: Այդ մեթոդը օրինակ եվրոպացիք կիրառեցին բալկաններում, որոշ դոզայով նաև մեր տարածաշրջանում, բայց ոչ այնքան «երկար ձեռքերի» պատճառով ոչ շատ հաջող:Հիմա կարող են արդյոք հայերը և ադրբեջանցիները այլոց համար «գոմեշ» չծառայել: Անշուշտ կարող են: Իսկ հնարավոր է արդյոք «Ոչ պատերազմին» երթերով կանխել պատրազմները: Պատմությունը նման օրինակ ի ցույց չի դրել ավելին ասեմ հաճախ նման երթերը ավելի են խորացրել հանրային հիստերիան հող նախապատրաստելով «գոմեշների ճակատամարտի» համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204349626163227?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել