Untitled-81in.am-ը գրում է.

Թոփ մոդել Քեյթ Մոսը երգիչ Ջասթին Բիբերին խստորեն նախատել է դերասան Օռլանդո Բլումի հետ կռվի համար: Բիբերը կորցրել է խոսելու ունակությունը, երբ մոդելն ուսուցչուհու նման հանդիմանել է իրեն, հայտնում է Cosmopolitan-ը:

Ջասթին Բիբերը ցանկացել է անձամբ ծանոթանալ Քեյթ Մոսի և Նաոմի Քեմփբելի հետ երեկույթի ժամանակ, որը Givenchy նորաձևության տան առաջատար դիզայներ Ռիկարդո Տիշին կազմակերպել է իր 40-ամյակի կապակցությամբ: Բիբերն ընկերներին խնդրել է իրեն ներկայացնել սուպերմոդելներին, սակայն հաճելի զրույց չի ստացվել: Մոդելը Բիբերին տեսնելով՝ ուրախանալու փոխարեն՝ սկսել է նրան նախատել, կարծես Բիբերի մայրը կամ դասվարը լիներ:

«Նրա համար դա կարծես ապտակ լիներ: Երգիչը չէր սպասում, որ որևէ մեկը կարող է իր հետ նման տոնով խոսել: Քեյթը Ջասթինին ասում էր, որ նա իրեն սարսափելի է պահում և խայտառակում ոչ միայն իրեն, այլև իր ամբողջ ընտանիքին: Նա չէր ամաչում կոշտ արտահայտություններից ու ի չիք դարձրեց իր հետ սիրաբանելու Ջասթինի ցանկությունը»,- ասել է աղբյուրը, որը չի ցանկացել ներկայանալ:

Հիշեցնենք՝ հուլիսի վերջին Ջասթին Բիբերն Իբիցայում վիճել է Օռլանդո Բլումի հետ: Կանադացին ուզել է բարևել դերասանին, սակայն վերջինս ձեռք չի մեկնել: Այդ ժամանակ Բիբերը դերասանին ասել է, որ նրա նախկին ընկերուհին «լավիկն» է՝ ակնարկելով նրա հետ իր ինտիմ կապը: Դա Բլումին հունից հանել է, և նա բռունցքներով նետվել է Բիբերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել