Իմ ընկեր Վազգեն Սարգսյանի այն համոզմունքը, որ 21-րդ դարը մերն է լինելու՝ կարող է իրականություն դառնալ: Բոլոր նախադրյալները ստեղծված են դրա համար: Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչական պատերազմը, այդ պատերազմի թիկունքին կանգնած Ռուսաստանի խուճապային քայլերը, Եվրոպայի և ԱՄՆ-ի երկերասանի քաղաքականությունը այն թիրախներն են, որոնց դեմ գրագետ պայքարով և դիվանագիտական ուշագրավ քայլերով Հայաստանը կարող է պարտադրել այդ երկրներին փոխել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, հասկանալ պարտքերը փակելու անհրաժեշտության մասին:
Ուրեմն, պատմությունը և ժամանակը մեզ հրաշալի հնարավորություն են տվել: Միայն թե հերթական անգամ չպարտվենք, հերթական անգամ կուչ չգանք, չծախենք մեր ազգային շահն ու արժանապատվությունը...
Հիշենք, Նժդեհի, Մոնթեի, այլոց կիսատ թողած գործերը պիտի ավարտին հասցնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/534374866666976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել