Panorama.am-ը գրում է.
2014թ-ը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր, Ադրբեջանի հռետորաբանության ու հրադադարի խախտման արդյունք էր: Այս տարվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դեպք, մինչդեռ 2013թ-ին այդ թիվը եղել է 13 հազար: Հակառակորդը 26 դիվերսիոն փորձեր է իրականացրել, որի 15 տոկոսը բաժին է ընկել հուլիսի կեսերից հետո ընկած ժամանակահատվածին: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին զեկուցեց ՀՀ Պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է հրադադարը ինտենսիվ խախտել, ինչպես նաև շփման գծում և թիկունքում տեղաշարժերը:
«Օգոստոսի 1-ից սկսած հրադադարի ռեժիմի խախտումը չի նվազել, գնդակոծության տակ են գտնվում խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև հակառակորդի կողմից օտգագործվում են տարբեր տրամաչափի զինատեսակներ: Հակառակորդի գործողությունները թույլ են տալիս ասելու, որ այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն գործողություններ: Ցավոք սրտի` մենք ունեցել ենք նաև կորուստներ...»,- հայտարարեց Պնախարարը:
Ս.Օհանյանը տեղեկացրեց նաև, որ հակառակորդի կողմից իրականացվում են այլ գործողություններ ևս` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն և այլն:
«Հակառակորդը 8-9 անգամ ավելի շատ կորուստներ է տվել: Հակառակորդի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները աննախադեպ են 90-ականներից այս կողմ: Այս ամենը նպատակ ունի ազդելու բանակցային գործընթացի վրա ու նաև ներքին լսարանի մոտ պարտվածի հոգեբանության վերացման»,- նշեց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



