Պատերազմ սկսելու համար այն պետք է ավարտել...
Երեկ մեր երկու պետությունների Պաշտպանության նախարարների խոսացածից հետո, պարզ դարձավ, որ մեր բանակի ոգին բարձր ՝,, մարտունակությունը տեղն է: Քաղաքացիների մարտական ոգին նույնպես բարձր է ու ոչ ոք չի պատրաստվում մեկ թիզ հող անգամ զիճել ազերաստներին: Այնպես, որ ազերները պետք է զգույշ լինեն իրենց գործողությունների մեջ, թե չէ պատահաբար անգլուխ կմնան:
Իմ մոտ միշտ մեկ հարց է առաջանում այն բանից հետո, երբ ֆեյսբուքում հարցնում են՝ պատերազմ կսկսի՞: Չեմ կարողանում հասկանալ, այդ երբ է պատերազմը ավարտվել, որ մի հատ էլ սկսի: Նախ եկեկք մի հատ խաղաղության պայմանագիր ունենանք ձեռներս հետո մտածենք պատերազմ սկսելու մասին: 20 տարի է մենք պատերազմական գրծողությունների մեջ ենք, հարաբերական հրադադարի պայմաններում:
Մեր շախմատիստները միջին խաղ են ցույց տալիս առայժմ: Սակայն ես հավատում եմ, որ նրանք կկարողանան շտկել իրավիճակը ու չորրորդ անգամ օլիմպիական գավաթը կբերեն Հայաստան: Հաջողություն նրանց հետագա խաղերում: Հույսով հավատով սպասում ենք ձեզ:
Քաղաքում տեսած կլինեք էէէ մի ալեհեր պապաիկի, ով ականջակալներով ու չմուշկներով է: Բոլորը մտածում են թե չմուշկներն են նրա տունը ու ինչ-որ տեղ չեն սխալվում, քանզի նրա հոգևոր ու սպորտային կյանքի (տան) մի մասն են կազմում չմուշկները, սակայն Նա ունի բնակարան, որը խարդախությամբ նրանից խլում են: Այժմ գումար է անհրաժեշտ որպեսզի այդ բնակարանը աճուրդից հետ գնվի: Միացեք նախաձեռնությանը ու օգնեք Լևոն Պապիկին:



