56D732D5-5B95-431A-9AD0-9EF88D64B0E5_cx10_cy0_cw78_mw1024_s_n1in.am-ը գրում է.

Ռուսաստանի դեմ խոսքի հնչերանգը բավական կոշտ է ոչ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, այլև եվրոպական երկրների առաջնորդների և ԱՄՆ-ի կողմից, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ` Փանջիկիձեն ընդգծել է, որ Ուկրաինայում դրությունը լարված է մնում, ինչն անհանգստացնում է համայն աշխարհին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Ընդհանրապես, Ռուսաստանի նկատմամբ խոսքի հնչերանգը բավական խիստ է ոչ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, այլև եվրոպական առաջնորդների և, իհարկե, ԱՄՆ-ի կողմից: Ուկրաինայում դրությունը նախկինի պես լարված է, և դա շատ է անհանգստացնում աշխարհին, այդ թվում՝ նաև մեզ: Պարզ է, որ այդ իրադարձությունները վտանգավոր սպառնալիքներ են պարունակում: Այդ հակամարտությունը դեռևս խաղաղ ճանապարհով չի կարգավորվում, իսկ դրա ապացույցը մալայզիական օդանավն է»,- հայտարարել է Փանջիկիձեն:

Նրա խոսքերով` Ռուսաստանի նկատմաբ այդ ագրեսիվ տոնը և պատժամիջոցները լիովին հասկանալի են: Դրանք մի քանի ամիս Ուկրաինայում շարունակվող իրադարձությունների հետևանքն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել