Միջադեպի ժամանակ Իլհամ Ալիևը Բաքվում էր ու անգամ շոկի մեջ է եղելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղ գտած միջադեպերի ժամանակ երկրից չի բացակայել: Այս մասին նշել է ազգությամբ թալիշ, ադրբեջանցի քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդան իր «Դատապարտվածները. արյունահեղություն ադրբեջանական ձևով» հոդվածում

Հեղինակը գրել  է, որ իր տեղեկություններով՝ Իլհամ Ալիևը ոչ միայն չի բացակայել երկրից, այլև միջադեպերի ողջ ընթացքում գտնվել է Բաքվում և ընկել է նյարդային շոկի մեջ: Քաղաքագետը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի պետ Նովրուզ Մամեդովին մեղադրել է ստախոսության մեջ, քանի որ վերջինս պնդել էր թե Իլհամ Ալիևը միջադեպերի ժամանակ բացակայել է երկրից:

Անդրադառնալով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ Ֆահրադդին Աբոսզոդան նշում է. «Նախագահի աշխատակազմում ծառայության ողջ ընթացքում նա ոչ մի ճիշտ բան չի ասել, միշտ ստել է: Ստում է և  չի կարմրում: Մենք ոչինչ չենք կարող ասել այդ օրերին Իլհամ Ալիևի գտնվելու վայրի մասին: Հայտնի է, որ պաշտպանության նախարարը Բոդրումում էր: Բայց նախևառաջ՝ անգամ, եթե Ի. Ալիևը արտերկրում էր, ապա իր բանակի ողբերգության մասին լուրն ստանալուն պես անմիջապես պետք է վերադառնար Ադրբեջան: 

Նա ոչ միայն չի վերադարձել, նույնիսկ անհրաժեշտ չի համարել ցավակցություն հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Բաքվում մեր աղբյուրները վստահեցնում են, որ Ի. Ալիևն այդ ժամանակ գտնվել է Բաքվում և եղել է նյարդային շոկի մեջ: Վերաձևակերպելով «Կովկասի գերուհին» ֆիլմում Յուրի Նիկուլինի հայտնի կերպարի հաջողված կատակը՝ կարելի է ենթադրել, որ Ի. Ալիևը «ի վիճակի չի դուրս գալ ժողովրդի մեջ»: 

Երկրորդ՝ կառավարող վարչակարգի տարբեր ներկայացուցիչներ այս օրերին հանդես են եկել անկապ և իրարամերժ հայտարարություններով: 

Այսպես՝ հիշատակված Ն. Մամեդովը, պնդելով, թե իբր «հայերի հայտարարությունը, որ «Ադրբեջանն է կազմակերպել դիվերսիան», չի համապատասխանում իրականությանը», ի ցույց է դնում, որ տեղյակ չէ, թե ինչ է հայտարարել պաշտպանության նախարար Զ. Հասանովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել