Երկրապահ կամավորական միության՝ օգոստոսի 10--ից սեպտեմբերի 2-ը Արցախ ավանդական ուխտագնացության մայր միջոցառումը տեղի ունեցավ Հադրութ վարչական շրջանի Տողաձորի ջրաշխարհի տարածքում։ Ջրաշխարհը պատկանում է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հրաժեշտից առաջ պարեց ուխտավորների հետ, դիտեց հրավառությունը։
Ոխտավորների մեծ մասը Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկներն էին, որոնք են հիմնականում պայքարել Հադրութի գյուղերի պաշտպանության եւ ազատագրման համար։ 
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հարակից գյուղերի բնակիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել