Իրավունքն ուժի՛ մեջ է:
Ի՞նչն է մինչև այսօր զսպել և ղեկավարել այն գիշատիչ կենդանիներին, որոնց մարդ են անվանում:
Մինչև հասարակարգերի առաջացումը, նրանք ենթարկվում էին կոպիտ ուժին, իսկ հետո` օրենքին, որ նույն ուժն է, միայն` քողարկված: Հետևաբար, բնական օրինաչափությամբ, իրավունքն ուժն է:
Քաղաքական ազատությունը գաղափար է, և ոչ` փաստ: Հարկ է կարողանալ օգտագործել այդ գաղափարը, և եթե անհրաժեշտ է,այդ խայծով հրապուրել ժողովրդական ուժերին՝ դեպի սեփական կուսակցություն , որը նպատակադրվել է տապալել մյուսին՝ կառավարման ղեկի մոտ գտնվողին:
Խնդրի իրագործումը կհեշտանա, եթե հակառակորդն՝ ինքը վարակվի ազատության գաղափարով, այսպես կոչված ազատականությամբ, և հանուն գաղափարի զոհաբերի իր հզորությունը:
Հենց այստեղ էլ կբացահայտվի մեր տեսության ճշմարտացիությունը. կեցության օրենքի համաձայն, կառավարման բարձիթողի սանձերն անմիջապես իրենց ձեռքը կվերցնեն նոր ուժեր, քանի որ ժողովրդական կույր զանգվածները մեկ օր անգամ չեն կարող մնալ առանց ղեկավարի: Եվ նոր իշխանությունը կփոխարինի հնին՝ ազատականությամբ հիվանդացած, թուլացածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել