Հատված Նոամ Չոմսկու՝ «Մեդիա Վերահսկողություն, Քարոզչության Ազդեցիկ Ձեռքբերումները» գրքից
Հանրության հետ կապերի արդյունաբերության(the public relations industry) կառուցման գործում Միացյալ Նահանգները առաջնեկ էր: Ինչպես ոլորտի առաջնորդները ձևակերպում էին, նպատակը «հանրային մտքի վերահսկումն» էր: Այդ առաջնորդները շատ բան էին սովորել Հանրային Տեղեկատվության Կոմիտեի(Creel Commission) և Կարմիր Վտանգի(Red Scare) ստեղծման հաջողություններից: Այդ ընթացքում հանրության հետ կապերի արդյունաբերությունը զգալիորեն ընդարձակվեց: 1920-ական թվականների ընթացքում այս արդյունաբերությանը գրեթե հաջողվեց հանրությանը դնել գործարար ոլորտի իշխանության տակ: Սա հասավ այնպիսի ծայրահեղության, որ 1930-ականների սկզբին Կոնգրեսի հանձնաժողովը սկսեց հետաքննել երևույթը:
Հանրության հետ կապերը հսկայական արդյունաբերություն է: Այս ողջ ընթացքում[ նկատի ունի Առաջին Աշխարհամարտը և դրան հետևող 1920-ական թվականները-Հ.Ղ] դրա նպատակն է եղել հանրային մտքի վերահսկումը: 1930-ականներին, ինչպես և Առաջին Աշխարհամարտի ժամանակ, նորից ի հայտ եկան մեծ խնդիրներ: Գոյություն ուներ ճգնաժամ և աշխատավորների զգալի կազմակերպվում: Ի դեպ, 1935 թվականին աշխատավորները Վագների Ակտով(Wagner Act) ունեցան իրենց առաջին գլխավոր հաղթանակը, կազմակերպվելու իրավունքը: Սա առաջ քաշեց երկու լուրջ խնդիր: Մի կողմից ժողովրդավարությունը չէր աշխատում[այսինքն աշխատավորները սկսում էին ձեռք բերել իրավունքեր-Հ.Ղ.]: Մոլորված հոտը[ «մոլորված հոտ» եզրը Չոմսկունը չէ, գրքի մեջ նա այս եզրը օգտագործում է` հղում կատարելով հանրության հետ կապերի ոլորտի առաջատար դեմք Էդվարդ Բերնայսին) ունենում էր օրենսդրական հաղթանակներ, իսկ համաձայն իշխող վերնախավի, զարգացումները չպետք է գնային այդ ուղղությամբ:
Մյուս խնդիրն այն էր, որ ժողովրդի կողմից կազմակերպվելը դառնում էր հնարավոր: Ուստի մարդկանց պետք էր ատոմիզացնել(մասնատել), սեգրեգացնել: Նրանք չպետք է կազմակերպվեն, քանի որ հետո նրանք կարող են իրադրության հանդիսատեսի(spectators of action) վիճակից դուրս գալ: Եթե սահմանափակ ռեսուրսներով զգալի թվով մարդիկ կարողանան համախմբվել ու մտնել քաղաքական դաշտ, նրանք կարող են դառնալ մասնակից[այլ ոչ թե հանդիսատես-Հ.Ղ.]: Դա իրականում սպառնալիք է: Ուստի գլխավոր քայլը արվեց բիզնեսի կողմից՝ ապահովելու, որ դա լինի աշխատավորների վերջին օրենսդրական հաղթանակը և լինի ժողովրդի կազմակերպման ժողովրդավարական շեղման վերջի սկիզբը: Դա աշխատեց: Դա աշխատավորների վերջին օրենսդրական հաղթանակն էր:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://husikghulyan.blogspot.com/2014/08/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել