LoveYou.am-ը գրում է.
Loveyou.am-ը բացառիկ հնարավորություն ունեցավ զրուցելու Անահիտ Սիմոնյանի հետ կապված իր նախասիրությունների եւ ոճի հետ:
Անահիտ,ո՞րն է քո գեղեցկության գաղտնիքը երեխա ունենալուց հետո
Բնականաբար կնոջ կազմվածքը մի քիչ փոխվում է ծննդաբերելուց հետո: Իհարկե չպետք է անտեսել արտաքին տեսքը եւ անհրաժեշտ է հետեւել դրան: Տղայիս ծնվելուց մեկ ամիս հետո ես արդեն զբաղվում էի իմ արտաքին տեսքով,որպեսզի շատ ժամանակ չանցնի եւ ուշ չլինի: Գոհ եմ ,քանի որ ստացվել է ինձ մոտ պահմանել նախկին կազմվածքս:
Ո՞ր դիզայներների գործունեությանն ես հետեւում եւ ու՞մ ես ամենից շատը հավանում
Շատերին եմ հետեւում ու հարգում եմ նրանց իրենց տարած աշխատանքի համար: Կնշեմ ամենասիրվածներին` Վալենտինո Յուդաշկինին, Elie Saab-ին, Ուլիանա Սերգեյենկոյին:Շատերին եմ հետեւում:
Իսկ քո հավաքածուների մասին ինչ կասես…
Ինչ վերաբերում է իմ արած աշխատանքներին, ասեմ, որ անում եմ այն, ինչը որ ինքս եմ պատկերացնում , ինչ որ ինքս կուզենայի կրել: Հենց դա էլ առաջարկում եմ իմ հաճախորդներին, ու կարծես թե հասկանում ենք միմյանց, եւ ամեն ինչ շատ բարեհաջող է ընթանում:
Համեստ թե համարձակ, ինչպիսի՞նն ես դու
Ե՛վ համեստ, ե՛ւ համարձակ, կարողեմ ասել` կախված է իրավիճակից
Արդյո՞ք կարեւոր է արտաքին տեսքը գնումներ կատարելիս
Իհարկե: Արտաքին տեսքը միշտ էլ կարևոր է: Չեմ կարծում, որ պետք է անպայման շպարվել եւ հարդարված մազերով լինել գնումներ կատարելիս: Առհասարակ, կինը պետք է խնամված լինի:
Ըստ քեզ` կա՞ հաջողակ զգեստ կամ գույն մարդու համար
Բնականաբար, կնոջ կազմվածքը ընդգծելու ու գեղեցիկ տեսքը ապահովելու համար անհրաժեշտ է ճիշտ հագուստ ընտրել: Հագուստ, որը թերությունները կթաքցնի եւ կընդգծի առավելությունները: Շատ կարեւոր է հագուստի ընտրությունը: