Ճշմարտության հասանելիությունը ստիպում է Ալիևի շրջապատին փող չխնայել ու խափանել հայկական կայքերի հասանելիությունը: Վախենում են, շատ են վախենում... Ինտերնետի հասանելիությունը թույլ է տալիս Ադրբեջանի բնակչին տեղեկատվություն ստանալ ոչ միայն ագիտպրոպից վերահսկվող պետական ու "ոչ պետական" լրատվամիջոցներից, այլև` հայկական տեղեկատվական աղբյուրներից, որտեղ ադրբեջանցիների համար շատ հետաքրքիր նորություններ կան: Ադրբեջանական ու հայկական կայքերի տարածածի համադրությունը կարող է շարքային ադրբեջանցուն ստիպել մտածել: Հենց մտածեց, վերլուծեց, կարող է և ճշմարտություն բացահայտի, կասկածի: Նման վտանգի հետ Ալիևները նոր են բախվում, և, ըստ ամենայնի, չափազանց վախեցած են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10152409871043197?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



