Լեւոն Շիրինյան. «Մեր բանակը փայլուն կատարեց իր վրա դրված առաքելությունը»Aravot.am-ը գրում է.

«Միջազգային արձագանքը շատ լայն է, բայց ուշացած»,- այսօր՝ օգոստոսի 6-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանային իրավիճակի անդրադարձին, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նա կարծում է` երբ հայկական կողմը հաջողություններ է ունեցել, միջազգային հանրությունը իրար է խառնվել, եւ այս անգամ էլ միջազգային հանրությունը խառնվել է, քանի որ հայկական կողմը կարող էր մեծ հաջողություններ ունենալ: Ըստ նրա` սա այս հաջողությունը կասեցնելու ձեւերից մեկն է: Քաղաքագետը սահմանային իրավիճակի պատճառ է համարում Ռուսաստանի, Իսրայելի, Ուկրաինայի եւ այլ երկրների կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին:

Լեւոն Շիրինյանը համարում է, որ հայկական կողմը ոչ պետք է մեծախոսությամբ զբաղվի, ոչ էլ նսեմացվածի տեսքով անտեսի կատարվածի արդյունքը: Նրա կարծիքով` սահմանային իրավիճակը Հայաստանին ճնշելու համար էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել