«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
Հայ ժողովուրդը վատ կողմեր էլ ունի, երբ ամեն ինչ խաղաղ է միասնական չենք, այ երբ վտանգ է մեզ սպառնում միանգամից համախմբում ենք: Երեկվա դեպքերից հետո կարող եմ ասել, որ հրաշալի վեցնյակ ունենք, որոնք մի պահ մոռացան բոլոր քաղաքական խմորումները ու ձեռք ձեռքի տված կանգնեցին ազգի կողքին: Ահա այսպիսին պետք է լինի ազգը, միշտ հիշեք Չարենցյան խոսքերը:
Միասնականության վառ օրինակ էր այն, որ երեկ Սեյրյան Օհանյանը մի խումբ կին պատգամավորների հետ գնաց հոսպիտալ ու շքանշան շնորհեց մեր հերոսին: Այպես են խրախուսում մեր զինվորներին ու երբ զինվորը այդ պահին տեսնում է կին պատգամավորների էլ ավելի ոգևորվում, որովհետև հասկանում է, որ կանայքել են ազգի համար կանգնած: Հեղինե Բիշարյանը կոալիցիայում չէ, բայց այս անգամ դա էլ էր մոռացվել ու համախմբված էին:
Դե ոնց կլինի, որ մի օր ամեն ինչ դրական լինի: Նորից թեժանում է ՕԵԿ-ի ու Ագրարային համալասարանի մենամարտը: ՕԵԿ-ը այս խառը իրավիճակը, երբ ազգը սահմանի մասին է մտածում, գիշերվա քողի տակ շինարարություն է իրականացնում: Չեմ կարծում, որ Բաղդասարյանին այդ տարածքը օդի ու ջրի պես պետք է, առանց այն էլ հեղինակության խնդիր կա, լավ կլիներ, որ Բաղդասարյանի խորհրդատուները համոզեին նրան ու նա դադարեցնի այդտեղի շինարարությունը:



