Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումը՝ սահմանամերձ մի շարք գյուղեր հարկերից ազատելու մասին, գովելի քայլ է, պետական մտածողության արգասիք: «Ողորմածիկ» Տիգրան Սարգսյանի համար գոյություն չունեին նման առաջնահերթություններ, նրա գերնպատակը կարծես Հայաստանը դատարկելն ու տնտեսությունը քայքայելն էր, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը հասկացավ, որ շատ ավելի մեծ կլինի տնտեսական շահը, ժողովրդագրական արդյունքներն առավել ցայտուն կլինեն, եթե կիրառվեն հարկային արտոնություններ:
Մնում է, որ հայրենի իշխանությունները նման վերաբերմունքի արժանացնեն նաև Գյումրին, որն օրավուր հյուծվում ու դատարկվում է: Այս քաղաքն էլ ծանրացած է Տիգրան Սարգսյանի խղճին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/533727406731722?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



