Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախար Արման Մելիքյանը, անդրադառնալով սահմանային միջադեպերին և հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դիվերսիոն միջադեպերին, նշեց.« Շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկությամբ. նա պետք է հստակ ասի՝ արդյոք Ռուսաստանի՞ կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբար: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել՝ ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով»:

- Այս լարված իրավիճակում ի՞նչ արդյունքներ կարել է սպասել Սարգսյան- Ալիև-Պուտին հանդիպումից:

- ՀՀ և ԱՀ նախագահների առաջիկա հանդիպումից կարելի է ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ: Կարգավորման գործընթացում առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծում ակնկալելն իրատեսական չէ, սակայն խաղաղության պահպանման հեռանկարի տեսանկյունից՝ բանակցային գործընթացն արժի, որ շարունակվի՝ մինչև նոր գաղափարների ի հայտ գալը:

-Սահմանին այս իրավիճակը որքանո՞վ է պայմանավորված երեք նախագահների առաջիկա հանդիպմամբ:

- Շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկությամբ՝ նա պետք է հստակ ասի՝ արդյոք Ռուսաստանի՞ կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբար: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել՝ ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել